Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ

Պենտագոնի ղեկավարը ժամանել է Բաղդադ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը փետրվարի 20-ին ժամանել Է Բաղդադ եւ հավաստիացրել, որ ԱՄՆ-ը չի փորձում տիրանալ իրաքյան նավթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Մեթիսը, ինչպես նշվում Է, փորձել Է հանգստացնել Իրաքի իշխանություններին եւ հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր չԷ զավթել իրաքյան նավթը: Սպասվում Է, որ նա Իրաքի ղեկավարության հետ կքննարկի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի թեման: 
«Կարծում եմ, որ մենք բոլորս այստեղ՝ այս սենյակում, մենք բոլորս Ամերիկայում վճարում ենք նավթի ու գազի դիմաց, եւ ես վստահ եմ, որ մենք դա կշարունակենք անել ապագայում,-ասել Է Մեթիսն իրեն ուղեկցող լրագրողներին:-Մենք որեւԷ մեկի նավթը զավթելու համար չԷ, որ գտնվում ենք Իրաքում»: 
Սա Մեթիսի առաջին ուղեւորությունն Է Իրաք Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նրա նշանակվելու պահից ի վեր: Մեթիսի այցը համընկել Է Մոսուլ քաղաքի արեւմտյան մասից ԻՊ-ի զինյալներին դուրս մղելու իրաքյան բանակի ակտիվ գործողությունների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]