Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում հանրաքվեին մասնակցության ավելի մեծ ակտիվություն ակնկալում են օրվա երկրորդ կեսին

Արցախում հանրաքվեին մասնակցության ավելի մեծ ակտիվություն ակնկալում են օրվա 
երկրորդ կեսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ընդհանուր առմամբ, անցնում է հանգիստ մթնոլորտում: «Արմենպրես»-ի հետ զրուցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Վիճակն, ընդհանուր առմամբ, հանգիստ է, հանրաքվեն նորմալ հունով ընթանում է: Կան բազմաթիվ միջազգային դիտորդներ տարբեր երկրներից` Հարավային Ամերիկայից, Եվրոպայից, Ռուսաստանից, Հյուսիսային Ամերիկայից և այլն: Ամեն ինչ իր հունով առաջ է գնում»,- նշեց Բաբայանը:

Նա նաև հավելեց, որ բնակչությունն էլ որոշակի ակտիվություն ցուցաբերում է` ընդգծելով, որ ավելի մեծ ակտիվություն ակնկալվում է օրվա երկրորդ կեսին: «Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ մարդկանց ակտիվությունը նորմալ եմ գնահատում: Չմոռանանք, որ այսօր Արցախում նաև տոնական օր է. փետրվարի 20-ն Արցախի վերածննդի օրն է, և քանի որ տոնական օր է, մարդիկ մի փոքր հանգստանում են և օրվա երկրորդ կեսին կգնան իրենց ընտրությունն անելու: Այնպես որ, հանրաքվեին բնակչության  ավելի մեծ ակտիվություն ակնկալում ենք օրվա երկրորդ կեսին»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն:  Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի:

Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]