Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Բլեքբերն»-ին. Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Բլեքբերն»-ին.  Մխիթարյանը գոլային 
փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում գերազանցեց «Բլեքբերն»-ին (1:2). Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպան հաշիվը 17 րոպեին բացեցին «Բլեքբերն»-ի ֆուտբոլիստները` գոլի հեղինակ դարձավ Դենի Գրահամը: 27-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի հրաշալի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Ռեշֆորդը: Իսկ արդեն փոխարինման մտած Զլատան Իբրահիմովիչը 75-րդ րոպեին խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթական գնդակը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: 

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին: Հաջորդ հանդիպումը «կարմիր սատանաները» կանցկացնեն Եվրոպայի լիգայի շրջանակներում` մրցելով «Սենթ Էթիեն»-ի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]