Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թալիշի բնակիչները նույնպես կմասնակցեն հանրաքվեին

Թալիշի բնակիչները նույնպես կմասնակցեն հանրաքվեին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած Թալիշ գյուղի բնակչությունն Արցախի Սահմանադրական հանրաքվեի փետրվարի 20-ի քվեարկությունը կկազմակերպվի ԼՂՀ Մարտակերտի շրջանում և Երևանում: «Արմենպրես»-ի հաղարդմամբ՝ փետրվարի 19-ին   լրագրողների հետ հանդիպմանն հայտնեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Թալիշն ապրիլին ռազմական գործողությունների հետևանքով տուժած գյուղն է, որը ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել, ու դա է պատճառը, որ բնակչություն հիմնականում չունի հիմա։ Ընտրական ու հանրաքվեի հանձնաժողովների ու նաև իշխանությունների թիվ մեկ հարցն էր ապահովել նրանց ընտրական իրավունքը։ Նրանց ընտրական իրավունքի իրացումը տեղի կունենա ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամասում, որտեղ կենտրոնացած են Թալիշ գյուղի բնակչության մեծ մասը, և կազմակերպվելու է նրանց մասնակցությունը նաև Երևան քաղաքում գտնվող ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում»,- ասաց Սրբուհի Արզումանյանն՝ ընդգծելով, որ ՀՀ-ում գտնվող բոլոր թալիշցիները կտեղափոխվեն Երևան և այդ միջոցով կմասնակցեն ընտրություններին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]