Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոյյան Տապան» ցանցը վերաբացել է գլխամասային գրատունն Աբովյան 8 հասցեում

«Նոյյան Տապան» ցանցը վերաբացել է  գլխամասային գրատունն Աբովյան 8 հասցեում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին տեղի է  ունեցել «Նոյյան Տապան» գրատների ցանցի գլխամասի պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նոյյան Տապան» գրատների ցանցից՝ հավելելով. «Արարողությանը ներկա էին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, մի շարք մշակութային և քաղաքական գործիչներ, լրագրողներ, գրքերի հեղինակներ և ընթերցասերներ:

Գրատների ցանցի տնօրեն Լուիզա Բերբերյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց «Նոյյան Տապան»-ի զարգացման հայեցակարգի նշանակալի ուղղություններն ու հետագա սոցիալական ծրագրերը, որոնց շնորհիվ «Նոյյան Տապան»-ը դառնալու է բազմագործառնական մշակութային կենտրոն, միջավայր, որտեղ կհամախմբվեն գրքասերները, մշակույթի գործիչներն ու մտավորականները, իսկ  նորօրյա երիտասարդ ստեղծագործողների համար` ինքնաարտահայտման և ինքնահաստատման հարթակ:

««Նոյյան Տապան» գրատունը, իր գործունեության շուրջ 23 տարիների ընթացքում, կարևորագույն ներդրում է ունեցել ՀՀ մշակութային և հասարակական կյանքում՝  նպաստելով հայ գիր ու գրականության պահպանմանը, ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործությունների հանրահռչակմանը: Մենք  մեծ ջանքեր ենք գործադրում ունենալու կիրթ, գրագետ, զարգացած, մտավորականներով լեցուն հասարակություն:

Սկսելով իր գործունեությունը 1994 թվականից, «Նոյյան Տապան»-ը դարձել է վստահելի գործընկեր ՀՀ խոշորագույն ընկերությունների համար և մատակարարել որակյալ արտադրանք և՛ կորպորատիվ, և՛ անհատ գնորդներին»,- նշեց «Նոյյան Տապան» գրատների ցանցի տնօրեն Լուիզա Բերբերյանը:

Տնօրենը իր խոսքում ընդգծեց նաև, որ «Նոյյան Տապան»-ը առանձնակի  դերակատարություն ունի ընթերցանության վարկանիշի բարձրացման գործընթացը  համակարգելու, տեղեկատվության տարափում գեղարվեստական արժեք ներկայացնող գրականություն տրամադրելու, գեղարվեստական ճաշակ սերմանելու և ձևավորելու, ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու   գործում: Այս համալիր համակարգված մոտեցումը բոլոր օղակներում կդառնա ընթերցանության մշակույթի պահպանման, զարգացման և խոսքի հարստացման կարևորագույն գործիքը:

Օրվա խորհրդի ներքո, «Նոյյան Տապան»-ը գրքեր նվիրաբերեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական և Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարաններին:

Տեղեկատվության մատչելիության և հասանելիության ապահովման նկատառումներից ելնելով, «Նոյյան Տապան» գրատունը  բացել է  նոր մասնաճյուղ, որը  գործում է Կոմիտաս 50 հասցեում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]