Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ցամաքային զորքեր տեղակայել Սիրիայում

Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ցամաքային զորքեր տեղակայել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հանդես է եկել տեղի անվտանգության ուժերին աջակցելու նպատակով Սիրիայում ԱՄՆ-ի սահմանափակ զորախումբ տեղակայելու առաջարկով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության  հարցերով համաժողովի ժամանակ։

«Երկու օր առաջ Թուրքիա է այցելել ԱՄՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը։ Մենք ամերիկյան կողմին առաջարկել ենք  (Սիրիա) ուղարկել հատուկ նշանակության զորախումբ՝ տեղի չափավոր (ընդդիմադիր) ուժերին աջակցելու համար»,- հայտնել է նախարարը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայալոչելով ՏԱՍՍ-ը, Չավուշօղլուի խոսքով՝  2016թ. օգոստոսից անցկացվող «Եփրատի վահան» գործողությունը, որն անցկացնում են Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ»-ը, ապացուցել է իր արդյունավետությունը՝ որպես «ցամաքի վրա սիրիական ուժերին լուրջ աջակցություն ցույց տվող Թուրքիայի հատուկ նշանակության զորքերի հետ տեղեկան կազմավորումների համագործակցության» հայեցակարգ։ «Շուտով կգրավվի Էլ Բաբը, և դրանից հետո մենք նույնպես համատեղ կգրոհենք Ռաքքան։ Ռաքքայի վրա կարելի գրոհել կոալիցիայում մեր դաշնակիների հետ, ԱՄՆ-ի հետ։ Մենք նրանց համար բացել ենք մեր Ինջիրլիք ավիաբազան»,- նշել է նա։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]