Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վիգեն Սարգսյանը Մյունխենում քննարկվել է պաշտպանական ոլորտում կրթական ծրագրերի իրականացման խնդիրներ

Վիգեն Սարգսյանը Մյունխենում քննարկվել է պաշտպանական ոլորտում կրթական 
ծրագրերի իրականացման խնդիրներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում շարունակվող Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  փետրվարի 18-ին հանդիպել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում ժամանակակից կրթական ծրագրերի իրականացման խնդիրները։ Վիգեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Հայաստանի զինված ուժերում մեկնարկած նոր ծրագիրը, ըստ որի՝ զինծառայողներին հնարավորություն է տրվում ծառայության ընթացքում գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել նաև այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են։ Կողմերը համակարծիք են եղել, որ պաշտպանական հարցերում կրթական բաղադրիչը պետք է կարևոր դերակատարում ունենա։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից գլոբալ մարտահրավերներին և դրանց դիմակայելու անհրաժեշտությանը։

Համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 18-ին աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Գերմանիայի, Սինգապուրի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]