Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

  ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Խուլերի մշակույթի  և  սպորտի  հանրապետական  պալատի դահլիճում ավարտվել է  ազատ  ոճի  ըմբշամարտի  Հայաստանի  առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   մրցումային  երկրորդ  օրը  մրցեցին  չորս  քաշային  կարգերում:  61  կգ  քաշային կարգում  Հայաստանի  չեմպին  դարձավ  Վալոդյա  Ֆրանգուլյանը, երկրորդ  տեղում  Վաղինակ  Մաթևոսյանն  էր, իսկ  երրորդ  տեղում  Աշոտ  Վալիքյանը  և  Արթուր  Պապոյանը:  70  կգ  քաշային  կարգում  առաջին  պատվավոր  տեղը  գրավեց  Վալտեր  Մարգարյանը, երկրորդ տեղում  Խաչատուր  Պապիկյանն  էր, երրորդում  Արման  Անդրեասյանը  և  Մհեր  Մարկոսյանը:  86  կգ  քաշային  կարգում   ոսկե  մեդալի  արժանացավ  Վահիկ  Թամրազյանը, արծաթե  մեդալակիր  դարձավ  Մարզպետ  Գալստյանը, իսկ  բրոնզե  մեդալներ  նվաճեցին  Հովհաննես  Մխիթարյանը  և  Մերուժան  Զադոյանը:  Գերծանր`  125 կգ  քաշային  կարգում  անպարտելի  էր  Անդրանիկ  Գալստյանը, նրան  զիջեցին  երկրորդ  տեղը  գրաված  Ավագյան  Հովհաննեսը  և   երրորդ  տեղը գրաված   Գոռ  Գալոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am