Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Ամիրյանը Երիտասարդական նվագախմբից պահանջել է բարձր ցուցանիշ սահմանել և հասնել առավելագույնին

Արմեն Ամիրյանը Երիտասարդական նվագախմբից պահանջել է բարձր ցուցանիշ 
սահմանել և հասնել առավելագույնին

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Երիտասարդական նվագախմբից պահանջել է խենթացնել քաղաքը, օգտագործել նվագախմբի երիտասարդական ներուժը: «Ուզում եք՝ օդապարիկներով իջեք վերևից, ինչ ուզում եք արեք, միայն թե չհիասթափեցնեք ինձ: Ձեզ շատ եմ սիրում: Դուք դա կարող եք»,- նշել է նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` պետության ծախսած 176 միլիոնի դիմաց մոտ երեք տոկոս շահույթը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դեպքում մշակույթի նախարարն անընդունելի է համարել:

«Գործարար ծրագիր ներկայացրե՛ք, միասին քննարկենք, շտկենք բացերը, գնահատենք ռիսկերն ու շարժվենք առաջ»,-ՊՈԱԿ-ի հաշվետվության ներկայացումից հետո նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանին հանձնարարեց մշակույթի նախարարը:

Երիտասարդ տնօրենը ծրագիրը խոստացավ ներկայացնել երկու շաբաթից, բայց 2017-ին նախատեսվող ֆինանսական եկամտի մասով չկարողացավ հաղթահարել «համեստությունը». 
-Շուրջ յոթը տոկոս:
-Քի՛չ է, չեմ ուզում ձեզ որևէ թիվ պարտադրել, բայց դուք կարող եք ապահովել ավելին:
-Կամաց-կամաց:

«Ո՛չ, միանգամից բարձր ցուցանիշ սահմանեք ու ձգտեք հասնել առավելագույնին: Օգտագործե՛ք երազելու, երևակայելու ձեր հնարավորությունը, որպեսզի լավ արդյունք ստանաք ու լավ ապրեք»,-Երիտասարդական նվագախմբին հանձնարարել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]