Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված գնդացրով. հանգամանքները պարզվում են

Զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված գնդացրով. 
հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ.Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]