Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ատոմ Էգոյանին շնորհվել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը

Ատոմ Էգոյանին շնորհվել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կառավարությունը` ի դեմս գեներալ-նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնի, փետրվարի 17-ին Ատոմ Էգոյանին շնորհել է Կանադայի Ազգային Շքանշանի բարձրագույն տիտղոսը` երկրի մշակույթի մեջ կատարած ներդրման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է Արսինե Խանջյանը:

«Ատոմ Էգոյանը նվիրված է երկրի երիտասարդ տաղանդների և բազմազան մշակութային դաշտի զարգացմանը: Մեր մշակութային գանձերից մեկը` որպես կինոռեժիսոր նա ձեռք է բերել միջազգային համբավ` միևնույն ժամանակ ամուր կապված մնալով Կանադայի հետ: Համայնքի, մեկուսացման, մեր կյանքում տեխնոլոգիայի դերի թեմաները կենտրոնական են նրա գերազանց ստեղծագործական գործունեության մեջ: Նվիրելով իր ժամանակը և տաղանդը` նա նաև դասավանդում է և հանդիսանում մշակութային միջոցառումների և կինոփառատոնների ակտիվ մասնակից և ժյուրի: Նա նաև տաղանդավոր վիզուալ արտիստ է և թատրոնի ու օպերայի ռեժիսոր»,- նշվել է շքանշանի հանձնման արարողության ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]