Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանում ռոբոտը պարեկային ծառայության է անցել երկաթուղային կայարանում

Չինաստանում ռոբոտը պարեկային ծառայության է անցել երկաթուղային կայարանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Խենան նահանգի երկաթուղային կայարանում պարեկային ծառայության է անցել առաջին ռոբոտը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ռոբոտ-ոստիկանը հերթապահության է անցել արագընթաց գնացքների կայարանի սպասման սրահում: Ռոբոտը կարողանում է հսկել տարածքն առանց մարդկային օգնության: Նա կարողանում է պատասխանել նաեւ ուղեւորների հարցերին, ճանաչել մարդկանց դեմքերը, նախազգուշացնել սպասվող հրդեհի մասին: Առաջիկա շաբաթվա ընթացքում նա կաշխատի թեստային ռեժիմով, ապա կշարունակի հերթապահել նաեւ գիշերային ժամերին:

China News Service-ի հրապարակած լուսանկարներից երեւում է, որ սեւ-սպիտակ ռոբոտը շարժվում է անիվների վրա:

2016 թվականի սեպտեմբերի վերջին, Չինաստանի քաղաքներից մեկի օդանավակայանում եւս ռոբոտ է ծառայության անցել: Նրա վրա տեղադրված էին տեսախցիկներ, եւ նա կարողանում էր ճանաչել ու լուսանկարել ուղեւորների դեմքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am