Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մերիլենդում աճուրդի է հանվել Հիտլերի հեռախոսը

Մերիլենդում աճուրդի է հանվել Հիտլերի հեռախոսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադոլֆ Հիտլերին պատկանող  անձնական կարմիր հեռախոսը աճուրդի կհանվի ԱՄՆ Մերիլենդ նահանգում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նախատեսվում է, որ հեռախոսի մեկնարկային գինը կսկսվի 100 հազար դոլարից եւ կհասնի մինչե ւ 300  հազար դոլարի: Աճուրդի տունը նշել է, որ հաջորդ հանգստյան օրերին պոտենցիալ գնորդներից արդեն իսկ կընդունվեն հայտերը:

Հիտլերի հեռախոսը հայտնաբերվել է խորհրդային զորքերի կողմից: Հեռախոսի վրա փորագրված է նացիստական առաջնորդի խորհրդանիշը:

Աճուրդի տան ղեկավարությունը հույս է հայտնել, որ հեռախոսն առաջիկայում կդառնա թանգարաններից մեկի սեփականությունը, հաղորդում է  Associated Press-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]