Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարդ առևանգելու կասկածանքով Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը ձերբակալվել է

Մարդ առևանգելու կասկածանքով Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը 
ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունից 2017 թվականի փետրվարի 17-ին ստացվել են քաղաղացու՝ Ն.Բերբերյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 2-րդ (կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
«Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել  վերադարձնել 1միլիոն 500 հազար ՀՀ դրամ պարտքը:
Փետրվարի 17-ին  Ա.Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի պարբերաբար»,-տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Համացանցում որոշ տեղեկությունների համաձայն` Ա. Օսկանյանը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին է՝ Արա Օսկանյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am