Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Բնապահպանության նախարարությունը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 1.3 մլն դրամի վնաս


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 13.02-17.02.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 750.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 1287.1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես`

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հզ.դրամ գումարով և հաշվարկվել է 1255,1հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար  հաշվարկվել է 1183.05հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի ծառահատման համար կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0հզ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: 

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350.0հազ.դրամ  գումարով. որից՝

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ՝  

Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար  պաշտոնատար անձի նկատմամբ կայացվել է 200.0հզ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

 Ապօրինի որսի իրականացման համար -

 

Կայացվել է 150,0հզ.դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել 32,0հզ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, առգրավվել է 2 կգ «կողակ» տեսակի ձուկ, որից՝

Տավուշի տարածքային բաժնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավվել է 2 կգ «կողակ» տեսակի տիրազուրկ ձուկ, որն oրենքով սահմանված կարգով  հանձնվել է   «ՍՈՍ- Մանկական Գյուղ» «Իջևան» մասնաճյուղին:

Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության մարզային բաժնից ստացած 4 նապաստակի  ապօրինի որսի հիմքով 1 ֆիզիկական անձի նկատմամբ   կայացրել է 150.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկել  32.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական պետական տեսչությունը հաշվետու ժամանակահատվածում կատարել է  ՀՀ Արարատյան դաշտավայրի խորքային ջրեր օգտագործող 59 ռիսկային ձկնաբույծների վերաբերյալ ստացված տվյալների վերլուծություն, ձկնաբույծերի կողմից եռամսյակային հաշվետվություններով ներկայացված և ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ջրածավալների  համեմատություններ, դասակարգել դրանց գործունեության ռիսկայնությունները և ըստ ռիսկայնության վերջիններիս մոտ տեսչական ստուգումների առաջարկություն ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարին:

Տեսչության վարույթի փուլում են գտնվում ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի  Մուշի բաժնից  նույն թաղամասում 1 հատ վնասված ծառի հայտնաբերման, ՀՀ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնից 5 ծառերի հատման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնից անտառային տարածքներից  ապօրինի ծառահատման 3 դեպքերի վերաբերյալ նյութերը:

ԲՊՏ վարչարարության և փորձաքննության բաժնի կողմից դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 4 վարչական տուգանքի որոշում՝ 400.0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով և 3 հատ վնասի փոխհատուցման որոշում 90.0հզ.դր. ընդհանուր գումարի չափով:

 Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.77 մլն.դրամ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ