Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Փետրվար

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի 17-ի համեմատ բարձր է 20 սանտիմետրով


ԳԱՎԱՌ,17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Սեւանա լճի մակարդակը 2017 թվականի փետրվարի 17-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվել  է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, նախորդ տարվա նույն օրը Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 26 սանտիմետր բարձրության վրա:Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում  Սեւանա լիճը ստորերկրյա ճանապարհով մուտք է ունեցել 3 միլիոն 885 խորանարդ մետր ջուր, փոխարենը  Արփա-Սեւան թունելային ջրատարով առայժմ մուտք ու Սեւան-Հրազդան ջրանցքով  ելք առայժմ չի ունեցել: Սեւան թափվող գետերն առայժմ գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:Սեւանա լիճը սառցե կապանքներում է հայտնվել գրեթե ամբողջությամբ:

 

Խոսրով Խլղաթյան



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ