Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Քանաքեռ-Զեյթունում ավազակային հարձակում է տեղի ունեցել. հանգամանքները պարզվում են


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ փետրվարի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախնական տվյալներով՝ փետրվարի 16-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած թվով 4 հոգի մուտք են գործել  Զ.Սարկավագի փողոցի 123/3 բնակելի շենքի բնակարաններից մեկը, բռնություն գործադրել սեփականատիրոջ և այդ պահին տանը գտնվող նրա ծանոթուհու նկատմամբ, հափշտակել կանխիկ գումար և դիմել փախուստի։ Բռնության հետևանքով սեփականատիրոջը պատճառվել են մարմնական վնասվածքներ։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ