Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունում առաջին նիստն է անցկացրել ԱԺ ընտրություններին ընդառաջ ստեղծված օպերատիվ շտաբը

 Ոստիկանությունում առաջին նիստն է անցկացրել ԱԺ ընտրություններին ընդառաջ 
ստեղծված օպերատիվ շտաբը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում  պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու  նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 17-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների և կենտրոնական ապարատի ծառայությունների  ղեկավարներ:

Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսևորումների վրա և տվեց կոնկրետ հրահանգներ:

Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձևավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը և մի շարք այլ հարցեր:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքը և առաջիկա անելիքները:

Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am