Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ և Կատարի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում

ՀՀ և Կատարի արտգործնախարարները հանդիպել են Մյունխենում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Կատարի արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը։

Կատարի արտգործնախարարի խնդրանքով` Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]