1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչներին

 ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Իրավաբանների հայկական 
ասոցիացիայի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փետրվարի 17-ին ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատվիրակությանը, որը գլխավորում էր ասոցիացիայի  նախագահ Կարեն Զադոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն էր ուրվագծել գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրները և քննարկել իրականացվող ծրագրերի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցության հնարավոր եզրերը:

Հանդիպման սկզբում Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ ասոցիացիան Եվրոպական Միության օժանդակությամբ մի շարք գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Հայաստանի մարզերում իրականացնում է 34 ամիս տևողությամբ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերին: Նա նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է վեր հանել մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում առկա խնդիրները և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ մշակել հանրային քաղաքականության նոր ծրագրեր:

Նրա խոսքով` ծրագրով նախատեսվում է, մասնավորապես, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում փորձագիտական օժանդակության միջոցով նպաստել այդ թվում գյուղատնտեսության ոլորտում հասարակական կազմակերպությունների ձևավորմանը և բնագավառի քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում դրանց մասնակցության ապահովմանը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ողջունել է  ասոցիացիայի գործունեությունը և նշել,  որ գործում է  նախարարին կից հասարակական խորհուրդ, ինչպես նաև պարբերաբար հանդիպում  է ոլորտի մասնագետների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կարևորագույն հարցերից է համարում գյուղատնտեսության ոլորտը կանոնակարգող միասնական փաստաթղթի՝ գյուղատնտեսության մասին օրենքի մշակումը:  Նախարարը  նշել է,  որ նախարարության մասնագետները պատրաստակամ են գործուն աջակցություն ցուցաբերել, որպեսզի աշխատանքներն ավելի արդյունավետ և սեղմ ժամկետներում իրականացվեն: 

«Այսօր գյուղատնտեսության ոլորտում կան առանձին օրենքներ, բազմաթիվ հայեցակարգեր, որոնք թույլ չեն տալիս ապահովել ոլորտի միասնական կարգավորումը: Հնարավորության դեպքում մենք պատրաստ ենք միավորել այս խնդրի լուծմամբ շահագրգռված բոլոր ուժերին և քայլեր ձեռնարկել խնդրի ուսումնասիրման շուրջ», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]