Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Քաղավիացիայի վարչության պետը սահմանապահների հետ քննարկել է ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով ընդունելու հարցը


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը փետրվարի 17-ին հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին:

Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշել են, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում:  

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամություն է հայտնել աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ