Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հուլիս

Թուրքիայում ահաբեկչություն նախապատրաստող անձ է ձերբակալվել


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիրի նահանգի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ազգային հետախուզության հետ համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող անձի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Թուրքական  ոստիկանության պնդմամբ` ձերբակալված անձը Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչ է, և Իզմիր էր եկել լրտեսություն իրականացնելու և ահաբեկչություն կազմակերպելու նպատակով:

Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից երկրի յոթ նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ հատուկ գործողություններ էր իրականացվել նաև փետրվարի 14-ին :

Գործողություններն ընթացել էին Անկարայում, Վանում, Մուշում, Աղրընում, Ադանայում, Անթալիայում և այլն: Ձերբակալվել էր 86 մարդ:

Փետրվարի 13-ին նման գործողություն էր իրականացվել Ստամբուլում` 104 հասցեում: Ձերբակալվել էր 70 մարդ: Մի շարք հասցեներից ձեռք էին բերվել զենք ու զինամթերք:  

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց  հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK)  հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից  տեղափոխելու է բնակավայրեր:

1980- ականներից  PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում մոտ 50 հազար մարդ է զոհվել, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ