Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտեմ Ասատրյանն ԱՄԷ-ի դեսպանի հետ այցելել է տարեցների խնամքի հաստատություն

 Արտեմ Ասատրյանն ԱՄԷ-ի դեսպանի հետ այցելել է տարեցների խնամքի 
հաստատություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  փետրվարի 17-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասեմիի հետ այցելել է  Թիվ 1 տուն-ինտերնատ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բարեգործական այցի շրջանակներում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը  Թիվ 1 տուն-ինտերնատին նվիրել է անհրաժեշտ էլեկտրատեխնիկա, մասնավորապես՝  սառցարաններ, որոնք ապահովելու են  հաստատության սննդի պահպանումն ու անվտանգությունը: 

Նախարարն ու դեսպանը  շրջել են  տուն-ինտերնատում, ծանոթացել հաստատության պայմաններին, քննարկել են հաստատության պայմանների բարելավմանն ուղղված ներդրումային ծրագրերի հնարավոր նախադրյալները:

Դեսպան Մուհամմադ Ալ Քասեմին շնորհակալություն է հայտնել ընձեռված հնարավորության համար և նշել, որ իրենք մեծապես կարևորում են  տարեցներին ցուցաբերվող օժանդակությունը և խոստացել, որ մոտ ապագայում կլինեն   նաև այլ օգնություններ:   «Հպարտանում ենք, որ հայ ազգի հետ ունենք սերտ բարեկամական կապեր և պատրաստ ենք կարիքի դեպքում մշտապես աջակցություն ցուցաբերել»,- նշել է  դեսպանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը  նույնպես շնորհակալություն է հայտնել դեսպանին այցելության և կարևոր ներդրման  համար և բարձր  է գնահատել Հայաստան-ԱՄԷ տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված  համագործակցությունը: «Վստահ եմ, որ միջկառավարական կապերը  ավելի կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը և արդյունքում կարձանագրվեն  շոշափելի արդյունքներ օգտագործելով մեր երկու ժողովուրդների ներուժը»,- ընդգծել  է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]