Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանվել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող երկրների ցանկը

 Սահմանվել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ 
ապահովող երկրների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սահմանել է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակ ապահովող պետությունների ցանկ, որում ներառված է 50 պետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անձնական տվյալները կարող են փոխանցվել ցանկում (http://moj.am/storage/uploads/002_Cucak-final.pdf)  ընդգրկված պետություն առանց Գործակալության թույլտվության:

Պետություններն այս ցանկում ներառվել են ըստ 3 հիմնական չափանիշների՝ պետությունը վավերացրել է  «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան (108 կոնվենցիա) կամ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ բազմակողմ այլ համադրելի միջազգային պայմանագիր, ունի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենք, ունի անձնական տվյալների պաշտպանության պետական լիազոր մարմին:

Ցանկում բացակայող պետություններին անձնական տվյալներ փոխանցելու դեպքում տվյալներ մշակողը պարտավոր է թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմել Գործակալությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]