Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքացիների դիմելիությունը պոլիկլինիկաներ վերջին տարիներին ավելացել է

Քաղաքացիների դիմելիությունը պոլիկլինիկաներ վերջին տարիներին ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջնային օղակի բուժսպասարկման կենտրոններ՝ պոլիկլինիկաներ դիմող քաղաքացիների թիվը վերջին երեք տարիների ընթացքում աճել է. սա առողջապահության նախարարության առանցքային ռազմավարություններից է բխում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարարության վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ռադիոլոգիայի տնօրեն Վաչագան Այվազյանը։ Նրա խոսքով՝ վերջին երեք տարիներին գրանցված վնասվածքների, թունավորումների և այրվածքների թվերը համարյա նույնն են։ 

«Պոլիկլինիկաներ դիմող անձանց քանակը ավելի է աճել այս տարիների ընթացքում, քան հիվանդանոցներ դիմողներինը։ Սա մեր նախարարության հիմնական ռազմավարությունն է, քանի որ ստացիոնար բուժումը թանկ արժե և պետք չէ փոքրիկ կոտրվածքների և վնասվածքների համար հոսպիտալացնել»,- նշեց Այվազյանը։ 

Քանի որ պրոֆիլակտիկ բուժումը զարգանում է, պոլիկլինիկաներ դիմողների թիվն էլ ավելի շատանում է։ Վնասվածքաբանի տվյալներով՝ մեկուկես ամսվա ընթացքում իրենց կենտրոն է դիմել 138 հիվանդ, որոնցից 88-ը ստացել են ստացիոնար բուժում, իսկ 50-ը՝ ամբուլատոր։ 
Կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ։  Տարեցների մոտ կոտրվածքներ ստանալու հավանականությունը շատ ավելի մեծ է, քանի որ տարիների ընթացքում մարդկային կմախքն ավելի փխրուն է դառնում: 

Կոտրվածքների դեպքերը երեխաներ խմբում կազմում են 14 %։ Ընդհանուր առմամբ ավելի շատ լինում են վերջույթների կոտրվածքներ, որոնց 66 %-ն է վիրահատական միջամտության կարիք ունենում։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]