Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» ընկերության գործադիր գործընկեր Մարկ Հենիին

 Վարչապետն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» ընկերության գործադիր 
գործընկեր Մարկ Հենիին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 17-ին ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում:

Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության հետագա ընդլայնումը:

Գոհունակություն հայտնելով հայաստանյան գործընկերների հետ համագործակցության կապակցությամբ՝ Մարկ Հենին այն ակտիվացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել: 

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր է ձեռնարկում և բաց է քննարկումների համար: Կարեն Կարապետյանն առաջարկել է գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]