Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ը հունիսի 5-ին կներկայացնի iOS-ի եւ Mac OS-ի նոր տարբերակները

Apple-ը հունիսի 5-ին կներկայացնի iOS-ի եւ Mac OS-ի նոր տարբերակները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակողների համար Apple Inc.-ի Worldwide Developers Conference (WWDC) ամենամյա խորհրդաժողովը կսկսվի 2017 թվականի հունիսի 5-ին, այդ օրն, ինչպես սպասվում Է, ընկերությունը կներկայացնի iOS եւ Mac OS գործառական համակարգերի նոր տարբերակները, գրել Է The Verge-ը: Նաեւ կարող են հայտարարվել OC-ի նորացումները խելացի ժամացույցների եւ Apple TV-ի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջին ժամանակներս Apple-ը հունիսին հայտարարում Էր սոսկ ծրագրային ապահովման փոփոխությունների մասին եւ առանձին միջոցառումներ Էր կազմակերպում ֆիզիկական արտադրանքների շնորհանդեսի համար:
Այս տարի Apple-ը կփոխի WWDC-ի անցկացման վայրը: Խորհրդաժողովը Սան Ֆրանցիսկոյի Մոսկոնե կենտրոնից, որը փակ Է նորոգման համար, «կտեղափոխվի» Սան Խոսեի ՄաքԷների կոնֆերենց-կենտրոն, որտեղ WWDC-ն անցկացվել Է հենց ամենասկզբից եւ մինչեւ 2002 թվականը ներառյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]