Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը

Մեկնարկել է մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը փետրվարի 17-ին մեկնարկեց Խնկո ապոր անվան մանկական գրադարանում: Խնկո Ապոր անվան մանկական գրադարանը և ՀՀ հրատարակիչների ասոցիացիան ցուցահանդեսն իրականացնում են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ցուցահանդես-վաճառքն առաջին անգամ գործելու է հինգ օր՝ փետրվարի 17-21-ը:

«Ավանդաբար իարականացվող ցուցանհանդես-տոնավաճառի նպատակը հասարակությանը, հատկապես՝ պատանիներին նոր լույս ընծայվող լավագույն մանկապատանեկան գրքերին ծանոթացնելն  ու ընթերցանության զարգացումն է: Համագործակցություն է իրականացվում Սփյուռքի նախարարության հետ: Ներկայացված է նաև սփյուռքում հրատարակվող գրականությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասում է գրադարանի փոխտնօրեն Մադլենա Հովսեփյանը:

Ցուցահանդես-վաճառքին իրենց հրատարակություններով մասնակցում են «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ-Պրինտ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդես-վաճառքի շրջանակներում որոշ հրատարակչություններ գրքերը կվաճառեն հատուկ զեղչերով: «Էդիթ Պրինտ»-ի մենեջեր Նունե Գևորգյանն ասում է, որ իրենց բոլոր գրքերը վաճառվելու են ինքնարժեքով: Իսկ «Բուկինիստ» գրախանութի և «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիայի գրքերը կվաճառվեն տասական տոկոս զեղչերով:

Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]