Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հոկտեմբեր

Կոտայքի մարզից կառավարությունը ստացել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվական ծառայությունից, փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ Կոտայքի մարզից ստացվել է 11 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:  

  ՀՀ Կոտայքի մարզի ներդրումային ծրագրերի ցանկ

 

N

Համայնք

Ծրագիրը

Աշխատատեղ

1

Հրազդան

 

 

Ջերմոցային տնտեսություն «Գրին Ֆարմեր»

 

Նախատեսվում է ջերմոցային տնտեսությունում աճեցնել լոլիկ, տարեկան 1 քառակուսի մետրից ստանալով 50կգ բերք:

100-120  

2

Բջնի

 

 

Բիոմասսայից վառելանյութի (պելետի) և համապատասխան վառարանների արտադրություն 

Բնակելի տների, արտադրական և հանրային վայրերի տաքացման նպատակով նախատեսվում է արտադրել պելետ` խոտից, ծղոտից և խոտալյուրից:

Որպես գազի և վառելափայտի այլընտրանքային` ավելի էժան և տեղական հումքով ստացվող վառելանյութ` նախատեսվում է արտադրել պելետ, որի ստացման պրոցեսը կայանում է հետևյալում. հումքը՝ խոտն աղացվում է մուրճավոր խոտաղացով և ստացված խոտալյուրը ենթարկվում է ջերմամշակման չոր գոլորշիով։ Այնուհետև` 300 աթմ. ճնշման պայմաններում գրանյուլատորի միջոցով արտադրվում է պելետը: Ջերմատվության բարձրացման նպատակով խոտալյուրի հետ կխառնվեն նաև գոմաղբ, տորֆ և այլն: Ստացված պելետներն անցնում են սառեցման պրոցես և փաթեթավորվելով պոլէթիլենե պարկերում և  պահսետավորվում են:     

Արտադրության կազմակերպման համար ծրագրով նախատեսվում է Բջնիի և հարևան համայնքների բնակիչներից գնել և պահեստավորել ծղոտ, դաշտի և արոտավայրի խոտ:

Պլանավորվում է նաև մեխանիկական արտադրամասում արտադրել պելետի համար նախատեսված վառարաններ և վաճառել կամ ապառիկ տրամադրել օգտագործողին պայմանով, որ պետք է պելետ գնի կազմակերպությունից 1 տարվա ընթացքում ետ վճարելով վառարանի արժեքը:

Ծրագրով նախատեսվում է վերանորոգել մեխանիկական արտադրամասն ու պահեստի տարածքը, արտադրել պելետով աշխատող վառարաններ, ձեռք բերել  խոտաղաց, խոտալյուրի խոնավության կարգավորիչ սարքավորում, գրանուլյատոր և պելետի սառեցման սարքավորում: 

Ծրագրի իրականացման առաջին տարում` 7, 2-րդ տարում` 12

3

Զովունի

 

 

Երկաթբետոնե կոնստրուկցիաներ

Նախատեսվում է արտադրել գյուղատնտեսական նշանակության ե/բետոնե նախալարված հենասյուներ` 2 տեսակի (միջանկյալ հենասյուներ 7x7.5 սմ Լ-4.8 մ և եզրային հենասյուներ 9x9.5 սմ Լ-4.8 մ) և այլ մետաղական կցամասեր, որոնք նախատեսվում են պտղատու այգիների կարկտապաշտպան համակարգերի կառուցման համար` ե/բետոնե սյուների վրա ցանցի ամրացման միջոցով: Նախատեսվում է ստեղծել այգիներում մոնտաժային աշխատանքները իրականացնող բրիգադա և համապատասխան մեքենա-մեխանիզմների ամբողջական կոմպլեկտ տեղերում աշխատանքների իրականացման համար: 

18-20 աշխատատեղ` արտադրությունում, 18-20 աշխատատեղ` մոնտաժային աշխատանքների իրականացման համար

4

Քանաքեռավան

 

 

Հագուստի արտադրություն/ MACSON ընկերություն 

 Նախատեսվում է հիմնել մանուֆակտուրայի արտադրություն: Իսպանական MACSON ընկերության ներկայացուցչի  հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն, Քանաքեռավան համայնքի տարածքում կազմակերպել նոր մանուֆակտուրայի արտադրություն, առկա արտադրական շենքում, որը ունի վերանորոգման կարիք: Բանակցությունների դրական ելքի դեպքում հիմնական ներդրումը ընկերությունը կվերցնի իր վրա։ MACSON ընկերությունը նախատեսում է իր ապրանքի սպառումը ՌԴ-ում։ 

Ընկերությունը ՀՀ-ում կազմակերպելու է ծառայություն, հումքի ներկրում-ապրանքի արտահանում։

Ակնկալվում է ենթակառուցվածքի բարեկարգում՝  էլ.ենթակայանի բարեկարգում`համապատասխան հզորությամբ

Արտադրությունը նախատեսվում է իրականացնել արտադրական տարածքում վարձակալության միջոցով (1200 մ/ք), որը կարիք ունի վերանորոգման, եթե ներդնող ընկերությունը հանձն չառնի այս աշխատանքները, ապա կարիք կլինի վերանորոգման համար մատչելի վարկավորում: 

60-100  

 

5

Սոլակ

 

 

Կարի արտադրամասի հիմնում

 

Նախատեսվում է ստեղծել կարի արտադրամաս` տարբեր տեսակի հագուստի արտադրության նպատակով: «ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ» կարի արտադրամաս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվելու է  2017-2018 թվականներին՝ նպատակ ունենալով  օգտագործել համայնքի աշխատուժը  և ստեղծել նոր տեսակի արտադրանք:

Ստացված արտադրանքի մեծ մասը  ընկերությունը նախատեսում է իրացնել ներքին շուկայում: Արտադրանքը ներքին շուկայում կիրացվի հնարավորինս ցածր գնով: 

25  

6

Սոլակ

 

 

Կաթի մթերում և վերամշակում

 

   Նախատեսվում է հիմնել կաթի մթերման և վերամշակման արտադրամաս:

   Համայնքում ներկա պահին առկա են 450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ և 250 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ: Արոտավայրերը  գտնվում են բավականին բարենպաստ բնակլիմայական գոտում, դաշտամիջյան ճանապարհները բարեկարգ են: Որակյալ աշխատուժի և անհրաժեշտ մասնագետների խնդիր ընկերությունը չունի՝ Սոլակ համայնքում և հարակից համայնքներում առկա են: Անհրաժեշտ ներդրումների դեպքում ընկերությունը հնարավորություն ունի առաջին իսկ տարում ծավալել արտադրություն: Հրազդանի տարածաշրջանում կաթը  շատ որակյալ է, այդ պատճառով մեծ պահանջարկ ունի տեղական շուկայում: «ԱՆԻ-ԿԱԹ» ընկերությունն իր այս ձեռնարկումների համար անհաղթահարելի սպառնալիքներ չի տեսնում:

 

Ներգրաված միջոցները նախատեսվում են կաթի մթերման և վերամշակման արտադրամասի հիմնման առաջին տարվա ընթացիկ ծախսերի կատարման համար: 

10

7

ՔԱՍԱԽ

 

Էկոլոգիապես  մաքուր տեխնոլոգիայով կանկարից  ինուլինի  և պեկտինի ստացման համար գյուղատնտեսական  ուսումնաարտադրական կենտրոնի ստեղծում 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել տոպինամբուրային ինուլինի մասսայական արտադրություն, ինչպես նաև համալիր ուսումնաարտադրական կենտրոն Քասախ համայնքում։

 

Ծրագրի խոշոր և կարևորագույն կոմպոնենտն է Տոպինամբուրային (լատ.` Heliánthus tuberósus) Ինուլինի արտադրության հիմնումը՝ օգտագործելով զարգացած տեխնոլոգիաներ առանց քիմիկատների կիրառման՝ միաժամանակ պահպանելով հումքատեսակի կենսաբանական ակտիվություն: 

200

8

Բյուրեղավան

 

 

Կաշվի և կաշվե իրերի արտադրություն 

Նախտեսվում է գործարանում կազմակերպել բնական կաշվի և կաշվե իրերի արտադրություններ: Ներդրումներն ուղղվելու են տեղական գյուղատնտեսական հումքը՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթիներ, վերամշակելուն:

Լեդերս» ՓԲԸ -ի կողմից կաշվի և կաշվե իրերի արտադրությունը իրականացվելու է  իտալական «Լեկսուս լեզերս Բյանկետի Քրիստիանո» ընկերությունը հետ կնքված ներդրումների պայմանագրի հիման վրա: Ընկերությունը կազմակերպելու է նաև օժանդակ արտադրություն (կաշվի արտադրությանը մեջ օգտագործվող փայտե սարքավորումների արտադրություն), ինչի արդյունքում ևս կնվազի պատրաստի արտադրանքի գինը: 

150

9

Հրազդան

 

 

1ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցում 

 

«Արման Մելիքսեթյան» ՍՊԸ-ն նախատեսում է արևային կայանի կառուցման և հետագա շահագործման արդյունքում արտադրել էլեկտրաէներգիա:

Ընկերությունը կառուցված արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան, համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N 374-Ն որոշման` կվաճառի Հայաստանի էլեկտրական ցանցերին համապատասխան սակագնով 20 տարի շարունակ՝  համաձայն ՀԷՑ-ի և տվյալ ընկերության միջև գոյություն ունեցող էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի:

Ֆոտովոլտային տեխնոլոգիաների տեղադրումն էլ ավելի գրավիչ է Կոտայքի մարզում առկա բարձր արևային ներուժի (միջինը 1800կՎտժ/մ2) և համապատասխան հողատարածությունների շնորհիվ:

Ծրագի իրականացման արդյունքում նաև մարզում վտանգավոր մթնոլորտային արտանետումները տարեկան կտրվածքով կնվազեն: 

20

10

Քասախ

 

 

Արևային տեխնոլոգիաների տեղադրման միջոցով Քասախ համայնքի տնտեսություններում տաք ջրամատակարարման ապահովում և փողոցային լուսավորության կազմակերպում ծրագրով առաջարկվում է Քասախ համայնքի բոլոր տնտեսությունների տաք ջրամատակարարման ապահովում արևային ջրատաքացման համակարգերի միջոցով և համայնքի Մուշ թաղամասի փողոցային լուսավորության կազմակերպումը արևային լուսավորության միջոցով:

Նախատեսվում է Քասախ համայնքի բոլոր սեփական տների և բազմաբնակարան շենքերի բնակարանների գոյություն ունեցող տաք ջրամատակարարման համակարգերը փոխարինվեն ամբողջությամբ չժանգոտվող մետաղից պատրաստված բարձրորակ և երկարակյաց արևային ջրատաքացման համակարգերով: Առաջին փուլով նախատեսվոմ է 1000 տնտեսությունների համար տեղադրել 1000 հատ 30 խողովակներով բարձրորակ արևային վակումային ջրատաքացուցիչներ: Յուրաքանչյուր տեղադրված ջրատաքացուցիչ օրական միջինը կարտադրի 300 լիտր տաք ջուր, որը կբերի տաք ջրամատակարարման ծախսերի մինչև 95% խնայողության: Յուրաքանչյուր ձեռք բերման միջին արժեքը 1000 միավոր տեղադրման դեպքում կկազմի մոտ  415 000 ՀՀ դրամ

Ծրագրի իրականացման շրջանակներում նախատեսվում է 50-100 կարճաժամկետ և 10 երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծում:

11

Արզական

 

 Հանգստի գոտու ընդլայնում ՀՀ Կոտայքի մարզի գ.Արզական,  Անատառային 11 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի ընդլայնման  և ծառայությունների քանակի ավելացման  և որակի բարձրացման նպատակով  անհրաժեշտ է 1.4 հա պետական սեփականության անտառային հողի նպատակային նշանակությունը փոխել, սահմանված կարգով հանձնել Ձուլակենտրոն ԲԲԸ-ին պատկանող հանգստյան տանը, որը վերջինիս կողմից  համապատասխան ներդրումների իրականացման դեպքում  կծառայի  հանգստի կազմակերպաման համար: 

Աշխատատեղերի քանակը 30-ից կհասնի 45-ի



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ