Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գրողների միությունը պարգևատրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին

Գրողների միությունը պարգևատրեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը 2016 թվականին մի շարք մրցանակաբաշխություններ և այլ միջոցառումներ է անցկացրել: Փետրվարի 17-ին ՀԳՄ վարչության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատվոգրեր հանձնեց բոլոր այն լրագրողներին, ովքեր լուսաբանել են կազմակերպած միջոցառումները:

«Շնորհակալ ենք այն լրագրողներին, որոնք ուշադրություն են դարձնում գրական հարցերին, քննարկում,  մեկնաբանում են գրական ոլորտում առկա խնդիրները, բարձրաձայնում դրանք և նպաստում հայ ժամանակակից գրականության տարածմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Պատվոգրերի արժանացան Հանրային հեռուստատեսության, Հ2, «Շանթ», «Արարատ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունների լրագրողները, ինչպես նաև Հանրային ռադիոյի, «Նոյյան տապան» լրատվական գործակալության,  «Հայելի», «Տեսակետ» ակումբների,  «Հայաստանի Հանրապետություն», «Հրապարակ» թերթերի ներկայացուցիչներ:

Պատվոգրերի արժանացան նաև «Արմենպրես» լրատվական գործակալության լրատվական ծրագրերի համակարգող Լիդա Բուլղադարյանը և լրագրող Անժելա Համբարձումյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]