Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զահա Հադիդի բյուրոն հրապարակել է աշխարհում ամենաբարձր ատրիումով շենքի նկարները

Զահա Հադիդի բյուրոն հրապարակել է աշխարհում ամենաբարձր ատրիումով շենքի 
նկարները
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Zaha Hadid Architects ճարտարապետական բյուրոն զետեղել Է Leeza SOHO շենքի՝ աշխարհում ամենաբարձր ատրիումով կառույցի նկարները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 16-ին հաղորդել Է ArchDaily-ն:
Ատրիումի՝ կառույցի ներսում բաց տարածության բարձրությունը հասնում Է 190 մետրի:     
Շենքը կառուցվում Է Պեկինի ֆինանսական թաղամասերից մեկում: Այս պահին լիովին կառուցված Է 46 հարկերից 20-ը: 
Շինարարությունը պլանավորվում Է ավարտել 2018 թվականին: Շենքի բարձրությունը կկազմի 207 մետր:
Զահա Հադիդն արաբական ծագմամբ բրիտանացի ճարտարապետ Է եւ դիզայներ՝ առաջին կինը, որն ստացել Է Պրիտցկերյան ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակը: Zaha Hadid Architects բյուրոյի հիմնադիրն Է:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]