Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արդեն նախապատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը. Լևոն Ջուլֆալակյան

Արդեն նախապատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը. Լևոն Ջուլֆալակյան

 ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը փաստեց, որ երևանյան մարզումը ևս նախապատրաստական է: «Մեր հիմնական նպատակը Եվրոպայի առաջնությունն է՝ անկախ նրանից, որ մինչ այդ ունենք միջազգային մրցաշարեր:  Հավաքների և միջազգային մրցաշարերի միջոցով ուզում ենք լավ նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը»,- ասաց  հավաքականի մարզիչը:

 Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Նորայր Մուշեղյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում սկսում է ուսումնամարզական հավաքը:  Երևանյան ուսումնամարզական հավաքին մասնակցում են 24 մարզիկ` բոլոր մեծահասակների հավաքականներից: 

Այս տարվա Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 2-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]