Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անգլիայում աճուրդի են հանել Ջոն Լենոնի արեւապաշտպան ակնոցը

Անգլիայում աճուրդի են հանել Ջոն Լենոնի արեւապաշտպան ակնոցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում աճուրդի են հանել արեւապաշտպան այն ակնոցը, որը բրիտանական The Beatles երաժշտական խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը (1940-1980 թթ.), կոխոտել Էր զայրույթի պահին: Ինչպես հայտնել Է Mirror թերթը, կլոր ակնոցը, որը Լենոնի մշտական ատրիբունտն Էր դարձել դեռ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» գոյության վերջին տարիներին, գնահատված Է 3,5 հազար ֆունտ (4,5 հազար դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
Մի անգամ, 1970-ական թվականներին, Ջոն Լենոնը, հեռախոսով խոսելով Լոնդոնում իր հորեղբոր տանը, այնքան խիստ Է զայրացել, որ կոխոտել Է իր ակնոցը, ինչից հետո այն դեն Է նետել: Սակայն մոլորակի ամենահայտնի մարդկանցից մեկի հորեղբայրը՝ Չառլի Լենոնը, ափսոսել Է ակնոցը: Նա այն հանել Է աղբամանից, նորոգել, իսկ բուն պատմությունը մանրամասնորեն գրի Է առել: «Այո, տղայի բնավորությունը չԷր փոխվել, բայց ես մտածեցի՝ դա նույնն Է, թե փողը քամուն տաս»,- հորեղբայրն իր արարքը պարզաբանում Է նամակում, որը նույնպես կպատկանի նրան, ով կգնի ակնոցը: 
Լենոնը, որն անհատական կարիերա Էր սկսել 1970 թվականին The Beatles-ի ցրվելուց հետո, սպանվել Է ակնոցի միջադեպից մի քանի տարի անց: Նրա կյանքն ընդհատվեց 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքում: Հորեղբայրը 42 տարով երկար ապրեց իր զարմիկից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]