Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ralph Lauren-ը հագուստի նոր հավաքածու Է ներկայացրել

Ralph Lauren-ը հագուստի նոր հավաքածու Է ներկայացրել

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ralph Lauren ամերիկյան մակնիշը ներկայացրել Է հագուստի նոր հավաքածու: Շնորհանդեսը տեղի Է ունեցել Նյու Յորքի Մեդիսոն Ավենյուի առաջատար բուտիկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Մակնիշը փոխել Է վաճառքների ռազմավարությունը, եւ նոր հավաքածուից իրեր գնելը կարելի կլինի արդեն ցուցադրությունից հետո: Ավելի վաղ դրան հարկ Էր լինում սպասել մի քանի շաբաթ:
Ralph Lauren Corporation ամերիկյան ընկերությունը հիմնվել Է 1967 թվականին: Առաջին բուտիկը բացվել Է 1969 թվականին Նյու Յորքում՝ Մանհեթենի վրա: Այժմ բրենդը թողարկում Է հագուստ, աքսեսուարներ, պարֆյումերիա, պերճանքի առարկաներ, ինչպես նաեւ ապրանքներ տան համար:
Լորենն ԱՄՆ-ի ամենահարուստ բնակիչներից մեկն Է: Forbes հանդեսը նրա կարողությունը գնահատել Է 6,2 մլրդ դոլար: 
2015 թվականի գարնանը Լորենը հայտարարեց նորաձեւության տան ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին՝ թողնելով բրենդի կրեատիվ տնօրենի դիրքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]