Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արեւելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք Է ցուցադրել

Արեւելյան մարտարվեստների վարպետը Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հնարք Է ցուցադրել
ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիու-ջիստուի գծով սեւ գոտու մրցանակակիրը պատմել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամուր ձեռքսեղմման դեմ հատուկ հնարքի մասին: Տեսահոլովակը հրապարակված Է Relson Gracie Jiu-Jitsu Academy-ի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Տեսագրության մեջ արեւելյան մարտարվեստների վարպետը ցուցադրում Է «Սագի պարանոց» հնարքը, որը, նրա խոսքով՝ հարկ Է գործադրել Թրամփի հետ ձեռքսեղմման ժամանակ: «Ես ոչ մեկին կոչ չեմ անում դա անել նախագահի հետ»,- նշում Է նա տեսահոլովակի սկզբում: 
Ամուր ձեռքսեղմումը, որի ժամանակ երիտասարդության տարիներին բեյսբոլ խաղացած եւ զինվորական ակադեմիան ավարտած Թրամփը մարդուն ձգում Է դեպի իրեն, բազմաթիվ կատակների եւ ծաղրանմանումների առիթ Է դարձել: Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերի ուժն իրենց վրա զգացել են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ճապոնիայի կառավարության ղեկավար Սինձո Աբեն եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]