1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու առցանց դիմելու համակարգը հաջողությամբ գործում է

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու առցանց դիմելու համակարգը 
հաջողությամբ գործում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմում է բոլոր քաղաքացիներին՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի համար դիմել առցանց, առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։

Դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել www.epension.am կայքում, որից հետո լրացնել առցանց դիմումը, որը տևում է մոտ 5 րոպե:

Ընդ որում, դիմումը կարող է լրացվել նաև 3-րդ անձի կողմից, միևնույն է նպաստի գումարը  կստանա երեխայի հայրը կամ մայրը:

Հատկանշական է նաև այն, որը նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. այն կարող եք ստանալ բանկ այցելելու միջոցով:

2016թ. մոտ 32.000 նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից, Սոցիալական ապահովության պետական ծառայությունն այժմ աշխատանքներ է տանում 3-րդ և հաջորդ երեխայի նպաստի համար ևս առցանց դիմելու և ստանալու հնարավորություն  ստեղծելու ուղղությամբ։

Համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:

2017թ. փետրվարի 10-ի դրությամբ արդեն իսկ ստացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի 484 առցանց դիմումներ, որոնցից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]