1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է մնալ առաջատարների շարքում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում տեղի ունեցան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերից, իսկ Հրայր Սիմոնյանը առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկայի նկատմամբ: 6-րդ տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն:
6-րդ տուրից հետո 5.5-ական միավոր վաստակած 9 շախմատիստ գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4.5 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]