Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ

ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցրել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՆ-ից, ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել է դիպլոմավորված մասնագետի, 146 հայտ՝ բակալավրի, 147 հայտ մագիստրոսի, 40 հայտ օրդինատուրայի և 16 հայտ ասպիրանտական կրթություն ստանալու համար: 

Քննությունները տեղի կունենան 2017թ. փետրվարի 16-24-ը, իսկ երկրորդ փուլը՝ մարտի 1-3-ն ընկած ժամանակահատվածում:

Մրցույթները հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։ Ռուսական կողմը ՀՀ քաղաքացիներին ՌԴ բուհերում ուսումնառության նպատակով հատկացրել է  187 տեղ, այդ թվում՝ բակալավրի կրթական աստիճանի համար 60,  դիպլոմավորված մասնագետի՝ 49,  մագիստրոսի կրթական աստիճանի՝ 52, ասպիրանտուրայի՝ 22, օրդինատուրայի՝ 4 տեղ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]