Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիեւում կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ

Կիեւում կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի կենտրոնում երգի մրցույթից առաջ կհայտնվի «Եվրատեսիլ-2017» ավան եւ Եվրաակումբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Եվրատեսիլ»-ի գործադիր տնօրեն Յոն Օլա Սանդը: 
«Մենք մեքենաների երթեւեկության համար կփակենք քաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ, որտեղ կստեղծենք «Եվրատեսիլ-2017» ավանը: Այստեղ կանցկացվեն հիմնական միջոցառումները շոուների միջեւ ընկած ժամանակահատվածում, այստեղ կգան կատարողները՝ ներկայացնելու ոչ միայն իրենց մրցութային երգերը, այլեւ արտամրցութային երգացանկը»,- փետրվարի 17-ին պրոդյուսերի խոսքը մեջբերում Է «Նովոյե վրեմյա» ուկրաինական հրատարակությունը:
Նա նաեւ հայտնել Է, որ սարքավորվելու Է Եվրաակումբ, որտեղ ԶԼՄ-ների բոլոր հավատարմագրված ներկայացուցիչները, երկրպագուները եւ մյուս հյուրերը կկարողանան ժամանակ անցկացնել, այդ թվում՝ մրցույթի մասնակից երկրների թեմատիկ երեկույթներում: 
Պրոդյուսերի խոսքով՝ կազմակերպվելու են տոնավաճառներ, հուշանվերների վաճառք, գործելու են մանկական ժամանցի վայրեր, հատուկ ֆան-գոտիներում կտեղակայվեն հսկայական Էկրաններ, որտեղ գիշերային ժամերին կարելի կլինի դիտել կատարողների ելույթները: «Երբ թվարկված այս ամենը համատեղվի, դուք կզգաք «Եվրատեսիլ»-ի մթնոլորտը»,-ասել Է պրոդյուսերը:    
Մրցույթի եզրափակիչը պլանավորված Է մայիսի 13-ին, կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 9-ին եւ 11-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]