Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են

Արցախի սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն 
ավարտման փուլում են

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի սահմանադրական հանրաքվեի նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են, կատարվում են վերջին ճշգրտումները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Սերգեյ Մելքումյանը:

«Բոլոր ընտրատեղամասերը ձևավորված են, դրանք 280-ն են, 279-ը Ղարաբաղում  է, 1-ը` Հայաստանի մեր մշտական ներկայացուցչությունում: Հայաստանում գտնվող մեր քաղաքացիներն այդ օրը կկարողանան քվեարկել: Քվեաթերթիկները տպագրված են, այժմ դրանք բաժանվում են հանրաքվեի տարածքային հանձնաժողովներին, որից հետո նրանք, ժամանակացույցի համաձայն, կբաժանեն ընտրատեղամասերին»,-ասաց Սերգեյ Մելքումյանը:

Նրա փոխանցմամբ, այժմ դիտորդների գրանցման ակտիվ փուլն է: Առայժմ գրանցվում են տեղական դիտորդները: Դիտորդական մեծ խմբեր ունեն քաղաքական ուժերը` Արցախի ժողովրդավարական, Ազատ հայրենիք կուսակցությունները: Առայժմ մոտ 70-ին հասնող տեղական դիտորդներ են գրանցվել:

«Բավական մեծ թվով հրավերներ կան դրսի համար, բազմաթիվ գործիչներ, կազմակերպություններ ցանկություն են հայտնել մասնակցելու: Նրանք և' հետխորհրդային երկրներից են, և' այլ պետություններից: Միջազգային դիտորդների ժամանումը սպասվում է փետրվարի 18-ից սկսած: Հանրաքվեն լուսաբանելու համար այստեղ են լինելու նաև միջազգային լրագրողներ»,-ասաց նա:

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է  2017 թվականի փետրվարի 20-ին: Այդ օրը` առավոտյան ժամը 8:00-ին, կբացվեն ընտրատեղամասերը, կփակվեն երեկոյան ժամը 20:00-ին: Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել է հունվարի 19-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]