Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղամ Կադիմյանը «Զարյա»-ի կազմում բացել է գոլերի հաշիվը

Գեղամ Կադիմյանը «Զարյա»-ի կազմում բացել է գոլերի հաշիվը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն ուկրաինական «Զարյա»-ի կազմում առաջին գոլն է խփել: Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Զարյա»-ն ստուգողական խաղում ոչ ոքի է խաղացել Կարագանդայի «Շախտյոր»-ի հետ՝ 1։1:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կադիմյանն ուկրաինական ակումբի մեկնարկային կազմում խաղացել է 60 րոպե և 38-րդ րոպեին հավասարեցրել հաշիվը:

Փետրվարի 19-ին «Զարյա»-ն կհանդիպի բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ին, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]