Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ից լուսանկարիչն իր դստեր համար նախագիծ Է ստեղծել «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլի ոճով

ԱՄՆ-ից լուսանկարիչն իր դստեր համար նախագիծ Է ստեղծել «Գեղեցկուհին եւ հրեշը» 
մյուզիքլի ոճով

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Յուտայի նահանգից լուսանկարիչն իր երեք տարեկան դստեր համար նախագիծ Է ստեղծել Disney ընկերության «Գեղեցկուհին եւ հրեշը» մյուզիքլի ոճով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտնել Է Mashable-ը:  
Ջոշ Ռոսին, որն զբաղվում Է առեւտրային եւ գովազդային նախագծերով, ցանկացել Է զարմացնել փոքրիկ Նելլիին եւ տիկնոջ՝ Ռոքսանայի հետ միասին անհրաժեշտ ամեն բան պատրաստել Է նկահարանումների համար: Հագուստները հատուկ ստեղծել Է դիզայներ Էլլա Դայնայեն:   
«Սովորաբար մենք պարզապես այն ենք խաղում, ինչ սիրում են մեր երեխաները: Այս անգամ մենք մի խաղ Էինք խաղում, որը երկուսս Էլ սիրում ենք՝ միասին կախարդական լուսանկարներ Էինք անում»,-նշել Է Ռոսին: Ամերիկացին նաեւ ցանկանում Էր իր օրինակով ոգեւորել այն հայրերին, որոնք հազվադեպ են ժամանակ անցկացնում երեխաների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am