Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Facebook-ն ստեղծել է ցանցի ներսում թափուր տեղերի զետեղման եւ որոնման նոր գործառույթ

Facebook-ն ստեղծել է ցանցի ներսում թափուր տեղերի զետեղման եւ որոնման նոր գործառույթ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցն ստեղծել Է ցանցի ներսում թափուր տեղերի տեղադրման եւ որոնման նոր գործառույթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրությունը զետեղվել Է ընկերության կայքում:   
Առայժմ այս հնարավորությունը կգործի ԱՄՆ-ում եւ Կանադայում  ցանցի օգտատերերի համար: «Սկսած այսօրվանից ԱՄՆ-ում եւ Կանադայում բիզնեսները կկարողանան տեղադրել թափուր տեղերը, իսկ դրանց ապագա աշխատակիցները կկարողանան հեշտությամբ գտնել այդ հայտարարությունները դրանց Էջերում՝ մտնելով «թափուր տեղեր» նոր բաժինը: Այս նոր փորձը գործարարությանը կօգնի որակյալ աշխատողներ գտնել այնտեղ, որտեղ նրանք արդեն անցկացնում են իրենց ժամանակը՝ Facebok-ում եւ հեռախոսում»,- ասված Է հաղորդագրության  մեջ:  
Հայտարարություններն օգտատերերի մոտ կհայտնվեն նորությունների ժապավենում: Հետաքրքրած հայտարարության վրա սեղմելիս կհայտնվի այն ձեւը, որում արդեն արտացոլված կլինի անձնական պրոֆիլի տեղեկատվությունը, որը կարելի Է կա՛մ ուղարկել գործատուին, կա՛մ նախապես խմբագրել: 
Facebook-ն առաջատար սոցիալական ցանցերից մեկն Է աշխարհում: Սոցցանցի ամսական լսարանը գերազանցում Է 1,71 միլիարդն ամբողջ աշխարհում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]