Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կդրվեն «Սարսափների ամերիկյան պատմության» եթերաշրջանի հիմքում

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները կդրվեն «Սարսափների ամերիկյան պատմության» եթերաշրջանի հիմքում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի պրոդյուսեր, ռեժիսոր եւ սցենարիստ Ռայան Մերֆին հայտարարել Է, որ կինոնկարի շարունակությունը կնվիրվի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին, որոնք անցկացվել են 2016 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 16-ին հայտնել Է The Independent-ը:
Մերֆին նշել Է, որ յոթերորդ եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն հունիսին: «Ես կարծում եմ՝ ֆիլմի սյուժեն կհետաքրքրի բազմաթիվ մարդկանց»,-հավելել Է նա: 
Պրոդյուսերը հնարավոր Է համարել, որ սերիալում կհայտնվի հանրապետական Դոնալդ Թրամփի կերպարով գործող անձ: 
«Սարսափների ամերիկյան պատմության» նախորդ եթերաշրջաններում պատմվում Էր ուրվականներով տան, հոգեկան հիվանդ հանցագործների համար հոգեբուժարանի, անճոռնիների կրկեսի, ինչպես նաեւ շնորհալի աղջիկների՝ վհուկների կողմից ստեղծված հանրակացարանի մասին: Սերիալը եթեր Է տրվում 2011 թվականից, ներկայում թողարկված Է վեց եթերաշրջան: Դրանցից յուրաքանչյուրում ներկայացվում Է բացառիկ պատմություն, ընդ որում՝ հիմնական դերասանական կազմը չի փոխվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]