Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մել Գիբսոնին առաջարկել են նկարահանել «Ինքնասպանների ջոկատի» շարունակությունը. THR

Մել Գիբսոնին առաջարկել են նկարահանել «Ինքնասպանների ջոկատի» շարունակությունը. THR

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի Warner Brosers կինոստուդիան դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Մել Գիբսոնին առաջարկել Է նկարահանել «Ինքնասպանների ջոկատը» (Suicide Squad) ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին այս մասին հայտնել Է The Hollywood Reporter հանդեսը:
Հանդեսի տեղեկությունների համաձայն՝ կողմերը  բանակցությունների նախնական փուլում են: Գիբսոնն  այս պահին ծանոթանում Է նյութին եւ որոշում Է, թե պատրաստ Է արդյոք ձեռնամուխ լինել նոր նախագծին: 
Ռեժիսոր Դեւիդ Էյրի «Ինքնասպանների ջոկատի» դրամարկղային մուտքերն աշխարհում գերազանցել են 745 միլիոն դոլարը՝ 175 միլիոն դոլար բյուջեի դեպքում: Կինոնկարը, որում նկարահանվել են Հոլիվուդի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ուիլ Սմիթը, Մարգո Ռոբին, Ջարեդ Լետոն եւ Վիոլա Դեւիսը, պատմում Է չարագործների մասին, որոնցից յուրաքանչյուրն ունի բացառիկ ունակություններ: Իշխանությունները նրանց մեղքը քավելու հնարավորություն են ընձեռում, բայց չեն նախազգուշացնում, որ առաջադրանքը գործնականում անիրագործելի Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]