Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հունահռոմեական ըմբիշները սկսել են հավաքը Երևանում

Հունահռոմեական ըմբիշները սկսել են հավաքը Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Նորայր Մուշեղյանի անվան օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում սկսում է ուսումնամարզական հավաքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երևանյան ուսումնամարզական հավաքին մասնակցում են 24 մարզիկներ` բոլոր մեծահասակների հավաքականներից: Ըմբիշները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

Առաջին մարզմանը չեն մասնակցել օլիմպիական Մաքսիմ Մանուկյանը, ով մրսածություն ունի և Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, ով շարունակում է կազդուրվել վիրահատությունից հետո:

Հավաքը կավարտվի մարտի 1-ին: 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]