Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետական կուսակցությունը գնում է դեպի վերաբրենդավորում. քաղաքագետ

Հանրապետական կուսակցությունը գնում է դեպի վերաբրենդավորում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը քաղաքական ուժերի մեջ Հանրապետական կուսակցությանը որեւէ լուրջ մրցակից չի տեսնում: Նրա խոսքով՝ հիմնական պայքարը գնում է ընդդիմադիրների շրջանում:

«Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. նախեւառաջ, ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության ցուցակին, ապա երեւում է, որ առաջին տասնյակում ընդգրկված մարդիկ բավականին երիտասարդներն են. դատելով ցուցակից՝  կարելի է ասել, որ օլիգարխները ավելի ներքեւի դիրքերում կլինեն: Կարծում եմ՝ խորհրդարանում մեծամասնություն ամեն դեպքում կկազմի հենց հանրապետականը, իսկ մյուս տեղերը կբաշխվեն ընդդիմադիրների միջեւ: Մյուս բոլոր կուսակցություններն են միմյանց համար մրցակից: Մյուսներից կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը հավանաբար իր շուրջ կհամախմբի օլիգարխիկ հատվածը, կփորձի խորհրդարանի զգալի մասը վերցնել: Արդեն բավականին քիչ տեղերի համար պայքար կգնա մնացած քաղաքական ուժերի շրջանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կանխատեսեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունը առաջ է շարժվում հստակ մշակված ծրագրով, այսինքն՝ գնում է դեպի վերաբրենդավորում: «Այսպես նրանք ցանկանում են փոխել կուսակցության դեմքը՝ ցույց տալով, որ ընդգրկված չեն նույն դեմքերը: Նման բան կարելի էր սպասել»,-եզրափակեց նա:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]