Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մշակույթի ոլորտում իրականացվելու է 17 ներդրումային ծրագիր. կառուցվելու է Սայաթ Նովայի թանգարանը

Մշակույթի ոլորտում իրականացվելու է 17 ներդրումային ծրագիր. կառուցվելու է Սայաթ 
Նովայի թանգարանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը ներկայացրել է 17 ներդրումային ծրագրեր, որոնց մեծ մասն արդեն մեկնարկել են և առաջիկա 1-2 ամիսների ընթացքում իրականություն կդառնան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այդ 17 ծրագրերի վրա յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ, ծրագրեր, մասնավորապես, բառացիորեն երեկ Մշակույթի նախարարության որոշման նախագիծ է ընդունվել, որպեսզի մոտ ապագայում կառուցենք Սայաթ Նովայի թանգարանը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ամիրյանը:  

Նախարարն ընդգծեց, որ չի կարծում, թե նախընտրական ժամանակահատվածը կազդի ներդրումների իրականացմանը, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, ովքեր աշխատում են:

«Ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագործակցություն է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել ծրագրերը: Ներդրումների ընդհանուր գումարը դժվար է ասել, որովհետև որոշ ծրագրերի առումով հաշվարկներ դեռևս չկան, սկզբնական ծրագրերը գնահատվում են 3 միլիոն դոլարից ավելի»,- տեղեկացրեց Մշակույթի նախարարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]