1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 16 02.2017

Սպասվող լրահոս. 16 02.2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` փետրվարի 16-ին, կայանալիք կառավարության նիստում կքննարկվի Երևանի ավագանու հերթական ընտրություն նշնակելու մասին հարցը: Ըստ ներկայացված նախագծի` նախատեսվում է, որ Երևանի ավագանու ընտրությունը կանցկացվի 2017 թվականի մայիսի 14-ին: Օրակարգի մեկ այլ հարցով էլ կառավարությունը հավանության կարժանացնի գիտության ոլորտի զարգացման 2017-2020 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

Ընտրություններին ընդառաջ արդեն մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերը հերթով հրապարակում են ցուցակները, արդեն ձևավորված դաշինքներին նոր ուժեր են միանում կամ եղածները դուրս են գալիս: Ներքաղաքական գործընթացների մասին իրենց դիտարկումները կներկայացնեն «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հաղորդում էր տվել այն մասին, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների մասին սուտ տեղեկատվություն չհրապարակելու համար՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար ՀՀ դրամ:

Կհրապարակվեն «Մաթեմատիկա» առարկայից՝ 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտների միջև կազմակերպված մրցույթի արդյունքները և տեղի կունենա մրցանակների շնորհման արարողություն: Մրցույթն անցկացվել է մայրաքաղաքի 23 դպրոցների միջև: Կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և «Իմ Դպրոց» կրթական կայքը:

Որքանով են արդյունավետ կազմակերպվում ձնամաքրման աշխատանքները և ինչ արտակարգ դեպքեր են գրանցվել: Թեմայի վերաբերյալ մանրամասներ կներկայացնեն «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը, Երևանի քաղաքապետարանի կումունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, Փրկարար ծառայության փոխգնդապետ Հրանտ Ճաղարյան, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի ճանապարհների սպասարկման և շահագործման բաժնի պետ Հրաչյա Բաղդասարյանը:

Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվան ընդառաջ լրագրողների հետ կհանդիպի Հ.Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը: Նա կներկայացնի Թումանյանի տուն-թանգարանի նոր ծրագրերը և Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում էլ տեղի կունենա «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: Ելույթ կունենա «Աբգար Մուրադյան» դուետը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլը՝ «Հարությունյան» փայտափողային-դաշնամուրային քառյակը:

Փետրվարի 19-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի Մենակատարների պետական անսամբլ-Արտ Սինեմայի համերգ-շնորհանդեսը: Արտ Սինեմա անսամբլը ստեղծվել է 2010 թ.ին: Խումբը ձեռք է բերել մեծ ճանաչում թե` Հայաստանում և թե`արտասահմանյան երկրներում: 2017 թվականի հունվարին Վաչե Հովեյանի հրամանով՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն»-ի Մենակատարների պետական անսամբլը վերակազմավորվել է: Այժմ մասնաճյուղը կոչվում է Մենակատարների պետական անսամբլ- Արտ Սինեմա: Այսօր հրավիրված ասուլիսում բանախոսները կներակայցնեն վերակազմավորման նպատակը, անսամբլի առաջիկա ծրագրերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]