Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գյումրիում տեղի ունեցավ «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ցուցադրությունը

Գյումրիում տեղի ունեցավ «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ցուցադրությունը

 

ԳՅՈՒՄՐԻ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գյումրիի  «Հոկտեմբեր» կինոթատրոնում փետրվարի 15-ին  տեղ  ունեցավ ամերիկացի ռեժիսոր Ջանեթ Գրիլոյի «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ցուցադրությունը: Ցուցադրությունը տեղի ունեցավ Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ` «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրի ներքո անցկացվող  ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի  շրջանակներում: Փետրվարի 13-ից մարտի 31 ընկած հատվածում, փառատոնի շրջանակներում, հայ հանդիսատեսին կներկայացվի նոր արտադրության 33 ամերիկյան ֆիլմ: 
Ցուցաշարում ընդգրկված ֆիլմերում անդրադարձ է կատարվում մարդկային տարբեր ճակատագրերի: Ցուցաշարի մեկնարկը տրվել է «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ցուցադրությամբ: Ֆիլմը պատմում է աուտիզմով հիվանդ երեխայի՝ Գլորիի մասին: Ջեքը համառ դեռահաս է, ով փախել է տանից և թաքնվում է իր ծառայողից: Փողոցում մեծացած, անտեսված երեխան, արհեստավարժ խնամատար է ձևանում ի վերջո կապվում  11-ամյա Գլորիի հետ: 
Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի շրջանակում մեկ շաբաթով Հայաստան եկած  «Կարմիր սրտերի Ջեքը» ֆիլմի ռեժիսոր  և պրոդյուսեր Ջանեթ Գրիլոն Գյումրի ևս այցելեց, իսկ ֆիլմի դիտումից հետո  քննարկումներ ունեցավ  հանդիսատեսի հետ: 
«Արմենպրես»-ի  հետ զրույցում Ջանեթ Գրիլոն ընդգծեց, որ ֆիլմը, որ ԱՄՆ-ում հեռարձակվել է Lifetime հեռուստատեսությամբ և ունեցել մոտ մեկ միլիոն դիտում, իսկ դրանից բացի ցուցադրվել է  տարբեր կինոթատրոններում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Կանադայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, Հայաստանում, արդեն երկրորդ ցուցադրություն է Երևանից հետո, որ անցնում է լիքը դահլիճով, իսկ շատերը Գյումրիում ֆիլմը դիտեցին հոտնկայս, ինչը ռեժիսորն ամենամեծ հաջողությունն է  համարում: «Պատմությունը համամարդկային է՝ բոլորին հուզող: Սովորելու ու սովորեցնող շատ բան է տալիս: Սա թեև դեռահասների մասին է, բայց բոլորի համար է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ջանեթ Գրիլոն:
Ֆիլմերը կցուցադրվեն Երևանում, Գյումրիում ու Վանաձորում:
Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]